Համագործակցության հրավեր

 

Հատուկ առաջարկ 

Հրավիրում ենք 

  • բլոգերներին
  • սննդի փորձագետներին
  • անկախ քննադատներին

համագործակցելու հայկական «ԱՐՔԱ» սուրճի բրենդի հետ:

Մեզ համար կարևոր է անկեղծ կարծիք լսել մեր արտադրանքի բոլոր դրական և բացասական կողմերի մասին: Մենք չենք խուսափում քննադատությունից, քանի որ վստահ ենք մեր սուրճի որակի և համի վրա։ 

Եթե  սիրում եք խմել սուրճ, փորձել շուկայում առկա նոր համերը և կիսվել տպավորություններով ձեր լսարանի հետ, ապա լրացրեք ձևաթուղթը և ներկայացրեք համագործակցության պայմանները:

Սուրճը փորձելու և հետագայում պարբերաբար անդրադարձ կատարելու համար՝ պատրաստ ենք ուղարկել մեր արտադրանքի նմուշներից անվճար: